Իրանի դեմ նոր պատերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին, ընդհակառակը, այն պարտվող կլինի՝ ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Մենք շարունակելու ենք բացատրել, որ նման ռազմական սրացումը և լարվածության աճը կհանգեցնեն մեր տարածաշրջանում ավելի մեծ անորոշության։ Քանի դեռ դիվանագիտության դուռը բաց է, հույս կա։ Մենք կպահպանենք և կամրապնդենք այդ հույսը»,- ընդգծել է Էրդողանը։               
 

«Հայերի բնաջնջումը. գերմանական մեթոդ, թուրքական աշխատանք»-Ռենե Պինո

«Հայերի բնաջնջումը. գերմանական մեթոդ, թուրքական աշխատանք»-Ռենե Պինո
17.02.2026 | 11:59

«Բոլոր ամենավայրենի, ամենազզվելի մարդկային կրքերը գերհագեցվում են դժբախտ, աստիճանաբար հյուծվող և ոչնչացվող մարդկանց հաշվին: Եթե առանձին մարդիկ և հասնում են միջագետքին, ապա նրանք մնում են այնտեղ անապատային կամ ճահճոտ վայրերում՝ առանց ապաստանի և սննդի... Տոթն ու խոնավությունը վերջնականապես են կործանում դժբախտներին, որոնք սովոր են դաժան, բայց առողջ լեռնային կլիմային... Հայկական քարավանների վերջին մնացորդները գտան իրենց փրկությունը՝ մահանալով մալարիայից և աղքատությունից»,- իր աշխատություններից մեկում գրում է հայտնի ֆրանսիացի հրապարակախոս, իրավաբան, պատմաբան, լրագրող և հայասեր Ռենե Պինոն։

Ռենե Պինոն Ֆրանսիայում առաջիններից մեկն էր, որ պահանջեց պատասխանատվություն երիտթուրքական կառավարության կողմից հայ ժողովրդի դեմ կատարված հանցագործության՝ Հայոց ցեղասպանության համար։

Որպես արևելյան հարցերով, մասնավորապես՝ Օսմանյան կայսրությամբ մասնագիտացված պատմաբան և լրագրող, Ռենե Պինոն բազմաթիվ աշխատությունների և լրագրողական հոդվածների հեղինակ է ինչպես, ընդհանրապես, Թուրքիայի, այնպես էլ հայերի և նրանց կարգավիճակի վերաբերյալ, ինչպիսիք են՝ «Եվրոպան և Օսմանյան կայսրությունը», «Եվրոպան և Երիտասարդ Թուրքիան» և այլն։

1916-ին Փարիզում հրատարակվեց Պինոյի «Հայերի բնաջնջումը. գերմանական մեթոդ, թուրքական աշխատանք» նշանակալից աշխատությունը։ Վերնագիրն ինքնին հստակ արտահայտում է դրա բովանդակության տրամաբանությունը։ Որպես աշխարհաքաղաքական իրադարձությունների ականատես՝ Ռենե Պինոն կարողացավ ներկայացնել պատմական իրադարձությունների ճշմարտացի պատկերը և բացահայտել Արևմտյան Հայաստանից և Օսմանյան կայսրության այլ հայաբնակ շրջաններից հայերի զանգվածային բռնի տեղահանության իրական նպատակները։

«Հայերի անհետացումը հիմնված էր գերմանացիների քաղաքական շահերի վրա։ Նրանք վաղուց էին ... հետապնդում մի նախագիծ, որի համաձայն Թուրքիան պետք է դառնար գերմանական ռասայի գաղութային էքսպանսիայի դաշտ... Որքան մեծանար Թուրքիան, որքան տարածվեին նրա նկրտումները, այնքան ավելի հզոր և հարուստ կլիներ Գերմանիան՝ նրա խնամակալն ու ժառանգորդը,- ասում է Պինոն՝ շարունակելով։- Պատերազմի առաջին տարվա վերջում, Ռեյխստագում իր ելույթի ժամանակ, կանցլերը շնորհավորեց գերմանացիներին Թուրքիայի հրաշալի վերականգնման համար։ Վերածնունդ գերմանական ձևով՝ կոտորածի, թալանի և բռնության միջոցով։ Ճշմարտությունն այն է, որ Գերմանիան հաջողությամբ շահագործեց Թուրքիան Էնվերի, Թալեաթի և «Միություն և առաջադիմություն» կուսակցության մի քանի այլ անդամների մեղսակցությամբ»:

«ИСТРЕБЛЕНИЕ АРМЯН: НЕМЕЦКИЙ МЕТОД, ТУРЕЦКАЯ РАБОТА» - РЭНЕ ПИНО

- Все самые дикие, самые отвратительные человеческие страсти перенасыщаются за счёт несчастных, постепенно истощаемых и уничтожаемых людей. Если отдельные люди и доходят до междуречья, то они остаются там в пустынных или болотистых местах без убежища и пищи... Жара, влажность окончательно губят несчастных, которые привыкли к суровому, но здоровому горному климату... Последние остатки караванов армян находили своё спасение, умирая от малярии и нищеты..., - в одной из своих работ пишет известный французский публицист, юрист, историк, журналист, армянофил Рэне Пино.

Рэне Пино был одним из первых во Франции, кто выступил с требованием привлечь к ответственности младотурецкое правительство, осуществившее преступление против армянского народа, – организовавшее Геноцид армян

Будучи историком-журналистом, специализировавшимся по вопросам Востока, в частности Османской империи, Рэне Пино является автором многочисленных работ, публицистических статей, относящихся как к Турции в целом, так и к армянам и их положению, например, «Европа и Османская империя», «Европа и молодая Турция» и др.

В 1916 г. в Париже была опубликована знаменательная работа Пино «Истребление армян: немецкий метод, турецкая работа». Уже заглавие книги очень чётко выражает логику содержания работы. Как очевидец геополитических происшествий, Рэне Пино сумел дать правдивую картину исторических событий, разоблачить истинные цели массовой насильственной депортации армян из Западной Армении и из других армянонаселённых регионов Османской империи.

- Исчезновение армян исходило из политических интересов немцев. Они давно… следовали одному проекту, согласно которому Турция должна была стать полем колониальной экспансии для немецкого племени... Чем будет Турция больше, чем дальше распространятся её амбиции, тем больше Германия – её опекун и наследник – будет сильной и богатой, — говорит Пино и продолжает.

- В завершении первого года войны, во время своего выступления в Рейхстаге канцлер поздравил немцев за чудесное восстановление Турции. Возрождение по-немецки – посредством резни, грабежа и насилия. Истина в том, что Германия сумела использовать Турцию при соучастии Энвера, Талаата и ряда других членов партии «Единение и прогресс»...

Ալբերտ Միքայելյան

Դիտվել է՝ 567

Մեկնաբանություններ